Կրթաթոշակի նպատակը.
Կրթաթոշակի նպատակն է աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող լրագրության ուսանողներին՝ ապահովելու համար իրենց ուսումնառության շարունակականությունը։
Այն նախատեսված է բակալավրիատի մեկ տարվա ուսումնառության հետ կապված ծախսերի (ուսման վարձ, ապրուստ և այլն) փոխհատուցման համար՝ սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
Ուսման վարձը վճարվելու է բարձրագույն ուսումնական հաստատությանը։ Այլ վճարները փոխանցվելու են ուսանողի բանկային հաշվին։
Կրթաթոշակին կարող են դիմել.
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում լրագրություն (ժուռնալիստիկա) մասնագիտությամբ, կրթական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները:
Առավելություն է տրվելու Արցախից և Հայաստանի մարզերից դիմող ուսանողուհիներին:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է.
- Լրացնել հայտ-հարցաշարը,
- Նկարագրական նամակ այն մասին, թե ինչպես եք պատկերացնում ձեր մասնագիտական զարգացումն ու դրա հանրային օգտակարությունը (հայերեն լեզվով, առավելագույնը 500 բառ),
- Ինքնակենսագրական (CV),
- Կրթական բարձր առաջադիմությունը հավաստող (ստուգարքային գրքույկ կամ այլ) փաստաթուղթ։
Խնդրում ենք նշած երեք փաստաթղթերն ուղարկել applications@roubinaghazaryantsscholarship.am հասեցին։ Կցորդներն անհրաժեշտ է ներկայացնել Adobe Acrobat Reader (PDF) կամ Microsoft Office Word (DOC/DOCX) ձևաչափերով, դրանք չպետք է գերազանցեն 10Mb-ը։
Ընտրության կարգը.
Ստացված հայտերը քննվելու են կրթաթոշակի հիմնադիրների՝ Ռուբինա Ղազարյանցի ընտանիքի անդամների կողմից։ Դրանք գնահատվելու են հետևյալ չափորոշիչների հիման վրա.
- Մասնագիտական զարգացմանն ուղղված նպատակադրումը՝ 25%,
- Դրա՝ հանրային օգտակարության մասին ծրագրերը ՝ 25%,
- Նկարագրական նամակի շարադրանքը՝ 25%,
- Կրթական առաջադիմությունը՝ 25%։
Ընտրության ժամկետները.
Խնդրում ենք հայտերը ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 31-ը, որից հետո, երկօրյա ժամկետում կծանուցվի դրանց ստացումը։
Կրթաթոշակ ստացող ուսանող(ներ)ի ընտրությունը կատարվելու է մինչև նոյեմբերի 22-ը, որի մասին տեղեկացվելու են բոլոր մասնակիցները։
Կրթաթոշակը կարող է ծառայել ուսման վարձի, ապրուստի և այլ կրթությանը նպաստող ծախսերի փոխհատուցման նպատակով։
Կրթաթոշակի հիմնադիրները կարող են կատարել կրթաթոշակի գումարի վերաբաշխում կամ վերաուղղորդում՝ մեկից ավելի ուսանողներին աջակցելու, կամ այն, վարձից բացի, կեցությանը կամ ուսումնառությանը վերաբերող այլ գործողություններին (սարքավորումներ, աջակցություն հետազոտությունների համար, գիտաժողովներին մասնակցություն և այլն) ուղղելու համար։
Հարցերի համար կարող եք դիմել applications@roubinaghazaryantsscholarship.am հասցեով։
Ռուբինա Ղազարյանցի մասին.
Ռուբինա Ղազարյանցն իր լրագրողական կրթությունը ստացել է Իրանում, Ֆրանսիայում և Հայաստանում։ Եղել է Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի երկարամյա աշխատակից, Երևանում հրատարակվող «Երկիր» օրաթերթի տնօրենը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիր տնօրենը։ Տարբեր տարիների մասնակցել է հայկական լրատվական նախաձեռնությունների կամ համագործակցել նրանց հետ: Շարունակաբար կրթել ու կրթվել է ֆորմալ ու ոչ-ֆորմալ ուսումնական ծրագրերում: